Հասարակություն

Կոտայքի մարզում 8 ժամ գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 14-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Ալափարս, Արզական, Բջնի, Թեղենիք, Քարաշամբ և Աղվերան բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։