Հասարակություն

«Ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից մեկը Քրեական ոստիկանությունն է»

«Ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից մեկը Քրեական ոստիկանությունն է»

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են․

ՆԳՆ ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից մեկը Քրեական ոստիկանությունն է։

Քրեական ոստիկանությունն իր նոր կառուցվածքով իրականացնում է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, կանխարգելման և հետախուզվողների հայտնաբերման օպերատիվ-հետախուզական գործունեություն։

Ստորաբաժանումում գործում են ոլորտային առանձին ենթաստորաբաժանումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի, կիբեռհանցավորության դեմ պայքարի և այլ ուղղություններով։

Ծառայությունը համալրված է քրեաբանական ուսումնասիրությունների համար նախատեսված ծրագրային համակարգերով, թվային տեխնոլոգիաներով:

ՔՈ գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ մայրաքաղաքում և մարզերում գործում են տարածքային ստորաբաժանումներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական