Հասարակություն

Հրդեհի ահազանգը կեղծ էր

 Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ-Նովա պողոտա 22 հասցեում ծուխ է նկատվում, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մենել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

 Տեղում պարզվել է, որ ահազանգը կեղծ է և իրականությանը չի համապատասխանում։