Ապրիլի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող վարչական բնակավայրերից մեկում երեխայի դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, և մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 16-ամյա տղա է, ում կախված վիճակում հայտնաբերել է հայրը։ Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։