Հասարակություն

44-ամյա տղամարդը ձերբակալվել է թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ապրիլի 10-ին Ներքին Շենգավիթի 13-րդ փողոցում ձերբակալել և «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդու։

Նրա ավտոմեքենայի սրահում մարիխուանա, սպիտակ փոշենման զանգված, մեթադոնի լուծույթ, ներարկիչ և դեղահաբեր կային։

Մեքենան տեղափոխվել է Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։