Հասարակություն

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի կոնգրեսին

 Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) կոնգրեսին, ինչպես նաև Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի ընտրություններին:

Այդ մասին հայտնում են Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայից։

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած կոնգրեսի ընթացքում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը հանդես է եկել ելույթով` ներկայացնելով հայկական ֆեդերացիայի տեսլականը մարզաձևի ապագայի վերաբերյալ:

Հայկական պատվիրակությունը Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի Տեխնիական խորհուրդի կազմում առաջարկել է միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանի թեկնածությունը: Նա ընտրվել է այդ պաշտոնում: