Հասարակություն

Վթար Կապան-Քաջարան ավտոճանապարհին․ կա տուժած

Ապլիլի 12-ին, ժամը 08:15-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին գտնվող ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի բեռնատարը դորս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, վարորդին դուրս բերել մեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: