Ապրիլի 8-ին Երևանում շտապօգնության մեքենայի վթարի հետևանքով տուժած բուժքրոջ առողջական վիճակում դրական դինամիկա կա։ Այս մասին Radar Armenia-ին տեղեկացրեց «Շտապօգնություն» ընկերության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։
«Վարորդի վիճակը լավ է, քննարկվում է դուրս գրման հարցը։ Բուժքրոջ վիճակում դրական դինամիկա կա, երեկվանից արդեն թոքերի արհեստական օդափոխության սարքից անջատել են, բայց դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Քննարկվում է պալատ տեղափոխելու հարցը։ Գիտակցության է եկել, ես հանդիպել եմ, խոսել հետը»,- ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Երևանում շտապօգնության «Toyota»-ն բախվել էր երկաթե էլեկտրասյանը, վարորդը, բժիշկն ու բուժքույրը տեղափոխվել էին հիվանդանոց։ Բժշկի կյանքը փրկել չէր հաջողվել։