Հասարակություն

Տանիքի տակ աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է

Ապրիլի 10-ին, ժամը 13։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարունավան 3-րդ թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկի տանիքի տակ քաղաքացին աշխատանքներ իրականացնելիս ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները պատգարակով իջեցրել են քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: