«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հաշվի առնելով ապրիլ ամսին սպասվող օդերևութաբանական պայմանները՝
Ջերմասեր մշակաբույսերի սածիլումը կատարվում է, երբ՝ օդի օրական միջին ջերմաստիճանը հասնում է մինչև +12․․․+15°C, իսկ վարելաշերտի 20 սմ խորության վրա՝ +7․․․+10°C։
Ապրիլին՝ օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր՝ +1-2°C , տեղումների քանակը՝ նորմային մոտ (նորմա՝ 59-41 մմ)։
Արարատյան դաշտում օդի ամսական միջին ջերմաստիճանը՝ +13․․․+16°C։ Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +26...+30, գիշերը մինչև 0...+3 աստիճան:
Այս տարի ջերմասեր մշակաբույսերի սածիլումը նպատակահարմար է սկսել ապրիլի կեսից։