Հասարակություն

Կապանում հիմնվել է հանգստի գոտի

Կապանում սուբվենցիոն ծրագրով հիմնվել է հանգստի գոտի: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 89 մլն դրամ, որից 49 մլն դրամը հատկացրել է կառավարությունը:

Կապան քաղաքի թունելից մինչև Բաղաբերդ թաղամասի միջնամասը՝ 7,4 կմ հատվածում իրականացվել են փողոցային լուսավորության համակարգի կառուցման աշխատանքներ: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 149 մլն դրամ է, պետության մասնաբաժինը կազմել է ավելի քան 104 մլն դրամ։