Հասարակություն

Պարգևատրվել է ոստիկանության 33 ծառայող

Ապրիլի 10-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Այն կազմակերպվել էր «Ռազմավարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի և «Ոստիկանության քաղաքացիական վերահսկողության կենտրոն» իրավական հասարարակական կազմակերպության նախաձեռնությամբ։

Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Կարևորելով ոստիկանություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ համագործակցությունը, անվտանգության ապահովման, հանցավորության կանխարգելման և բացահայտման գործում ոստիկանության դերը՝ ՆԳ նախարարության, Պարեկային ծառայության, ՀՈԳՎ և ՔՈԳՎ Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումների 33 ծառայողներ, «Ոստիկանության օրվա» կապակցությամբ, պարգևատրվեցին շնորհակալագրերով և մեդալներով։