Հասարակություն

«Ո՞ւմ փողով ենք այդ հացը տալիս». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Սրա վերջն էն ա, որ մարդկանց պետք է կարողանանք աջակցել, որ մարդն ինքն իրենով զբաղվի։ Ուրիշ տարբերակ չկա, պարզապես չկա»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նա հավելել է, որ երբ ասում է՝ «աղքատությունը մարդու գլխում է», նաև սա նկատի ունի. «Ինչքան մարդուն օգնում ենք, այնքան իր՝ սև ցուցակում գտնվելն ավելի է սևանում։ Սա է պրոբլեմը»։

Նա նաև նշել է, որ կարելի է մարդուն մի քանի օր հաց տալ. «Բայց ո՞ւմ փողով ենք այդ հացը տալիս։ Էդ գումարը, որ պետբյուջեն վաստակում է, որ հաց չունեցողին հաց տա, ձևավորվում է աշխատողի հաշվին։ Հետևաբար, պետք է աջակցել աշխատողին, իսկ չաշխատողին՝ քաջալերել, որ աշխատի։ Իսկ աշխատել կարելի է միայն կրթության միջոցով»։