Հասարակություն

Տանը կից խորդանոցում մեծ քանակությամբ մարիխուանա է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Սիսիան քաղաքի բնակիչ 51-ամյա տղամարդը տանը մեծ քանակությամբ մարիխուանա տեսակի թմրամիջոց է պահում:

Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ապրիլի 8-ին 51-ամյա տղամարդու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 250 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված:

Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է այգու վայրաճ կանեփի թփերից:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։