Հասարակություն

«Մի համակարգիչ էլ պետությունն է. պետք է սովորենք կառավարել». Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստում պետությունը համեմատեց սուպերհամակարգչի հետ։ 

«Երևանի պետական համալսարանը պետք է սովորի օգտագործել սուպերհամակարգիչ։ Սա որևէ առարկության չի կարող դիմանալ։ Այդ թվում՝ կառավարությունը, ԿԳՄՍՆ-ն պետք է սովորեն կառավարել սուպերհամակարգիչ»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ ոչ մի ամոթ բան չկա դրա մեջ, քանի որ մենք չենք ունեցել սուպերհամակարգիչ, և պետք է սովորենք։ 

«Ավելի լայն համատեքստում՝ մի սուպերհամակարգիչ էլ պետությունն է։ Հարյուրամյակներով պետություն չենք ունեցել, և պետությունն ավելի բարդ սուպերհամակարգիչ է, քան ամենաբարդ սուպերհամակարգիչը։ Էս ա մեր պրոբլեմը․ չգիտենք օգտագործել։ Մենք սուպերհամակարգիչը վերցրել ենք, ուզում ենք շարիկ գլորել, բայց այն դրա համար չէ նախատեսված»,- նշեց Փաշինյանը։