«Շատ են խոսում նրա մասին, որ մենք 2018թ․ խեղճ, անճար մարդու պաշտպան էինք ընկալվում, հիմա՝ ոչ»,- կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ սրա մեջ ինչ-որ չափով ճշմարտություն կա․
«Հիմա մեր ծրագրերի էվոլյուցիան դրա մասին է վկայում։ Որովհետև մենք 2018 թվականից ասել ենք՝ աղքատությունը հաղթահարվում է միայն աշխատանքով։ Եթե աշխատանքն արդյունավետ չէ, գիտելիքահեն չէ, նույնն է, թե մեքենան ցեխի, ձյան մեջ է ընկնում, տեղապտույտում է, շարժիչը միլիոնի տակ աշխատում է, մատոռը խփելու է»։
Վարչապետը մեջբերեց հանդիպումներից մեկի ժամանակ քաղաքացիներից մեկի բողոքը.
«Հանդիպման մասնակիցներից մեկն ասաց՝ իմ ընտանիքը 30, թե 60 մեղվաընտանիք ունի, որը մենք որպես ժառանգությւոն ստացել ենք մեր պապիկից, հիմա խնդրում ենք աջակցություն՝ այդ մեղվաընտանիքը վերականգնվի։ Հարց տվեցի՝ բա ի՞նչ է եղել մեղվաընտանիքին, ասաց՝ չկա այդ մեղվաընտանիքը։ Մեղուն գիրք է, որը պետք է կարդաս։ Հիմա տանք 50 մլն դրամ, 60 մլն դրամ, բայց եթե գիրքը կարդացված չէ, էլի նույն պատմությունն է»։