Հասարակություն

Անօրինական պահվող վայրի թռչունը վերադարձվեց բնություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել ֆեյսբուքյան խմբերից մեկում «Բու» տեսակի թռչնի վաճառքի կամ փոխանակման հայտարարության վերաբերյալ։

Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթով պարզվել է, որ Գառնի համայնքի բնակիչ Ա.Ա.-ն առանց համապատասխան թույլտվության պահում է «Բվիկ» տեսակի մեկ թռչուն, որը վերջինս ձեռք էր բերել թռչնի շուկայից՝ փոխանակման միջոցով։

Բվիկի արտաքին զննությամբ վնասվածքներ չեն արձանագրվել։

«Ջրվեժ արգելոցապարկային համալիրի» տարածքում` hամապատասխան կարգի համաձայն, թռչունը բաց է թողնվել վայրի բնություն։