Հասարակություն

«Ոնց որ 7 տարի մնացած լինեմ առաջին դասարանում». Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այն, որ մարդիկ ունեն գիտելիքի պակաս, ինչի՞ պատճառով է. որովհետև մե՛նք ունենք գիտելիքի պակաս․ այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով իրեն և կառավարության անդամներին։ Նրա խոսքով. «Ոնց որ 7 տարի մնացած լինեմ առաջին դասարանում»։

«Որովհետև եթե մենք սովորեինք իրար հետ, ես սովորեի, 6 տարի առաջ այս նույն ելույթը այստեղ նույն ձևով կունենայի։ Էն, որ ես հիմա եմ դրա մասին խոսում, դա նշանակում է, որ ամեն մեկս դպրոցում մնացել ենք առաջին դասարանում։ Ես 7 տարի մնացել եմ առաջին դասարանում։ Այն, որ ասում եմ՝ մարդիկ ունեն գիտելիքի պակաս, ինչի՞ պատճառով է. որովհետև մե՛նք ունենք գիտելիքի պակաս։ Մենք ենք այդ մարդկանց առաջնորդողը։ Մենք այդ մարդկանց առաջնորդում ենք դեպի աղքատություն, դեպի տգիտություն և այդպես շարունակ»,- նշեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ երբ հանդիպումների ժամանակ լսում է մարդկանց, հասկանում է, որ խնդիրը չգիտեն։ 

«Թուղթ ա, որ պրինտ ենք անում․ ո՞ւմ ա հետաքրքիր՝ դա որևէ բան նշանակում է, թե ոչ։ Դեղ է, որ լցնում ենք բուժառուի վրա, բայց չգիտենք՝ ինչ խնդիր ունի, ինչի կարիք ունի»,- ասել է նա։