Հասարակություն

Ուղեծիր դուրս կբերվի Biomass արբանյակը՝ ուսումնասիրելու Երկրի անտառները

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Ապրիլի վերջին Եվրոպական Տիեզերական Գործակալությունը (ԵՏԳ) ուղեծիր դուրս կբերի Biomass արբանյակը՝ եզակի առաքելությամբ՝ ուսումնասիրելու Երկրի անտառները:

Արձակումը տեղի կունենա Ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից Vega-C հրթիռով: Արբանյակի եզակի առանձնահատկությունը հսկա 12 մետրանոց ալեհավաքն է և ռադարը հազվագյուտ P դիապազոնով (435 ՄՀց), որը կարող է «լուսադիտել» խիտ անտառային զանգվածներ և գնահատել դրանց կենսազանգվածը և ածխածնի պաշարները։

ԱՄՆ պաշտպանության նախարարության սահմանափակումների պատճառով տվյալները չեն տարածվի Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի վրա:
Biomass-ը ստեղծվել է 20 երկրների ավելի քան 50 ընկերությունների ջանքերով։ Հիմնական մշակողը Airbus Defense and Space UK ընկերությունն է, ալեհավաքը պատրաստել են L3Harris-ի մասնագետները, իսկ ռադարը՝ Thales Alenia Space-ի մասնագետները։

Առաքելությունն ի սկզբանե նախատեսված էր գործարկել 2021 թվականին, սակայն տեխնիկական դետալները ստիպեցին արձակումը հետաձգել գրեթե չորս տարով։ Արբանյակն այժմ պատրաստ է արձակման ինչը կլրացնի առկա տվյալները, այն մասին թե ինչպես են փոխվում Երկրի անտառները և դրանց դերը գլոբալ կլիմայական պայմաններում: