Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը։
Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։
Նիստը վարում էր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Մասնակցում էին ՏԿԵՆ փոխնախարար Վարդան Կոստանյանը, Շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, ու Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ՀՀ մարզպետները, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Նանե Ղազարյանը։
Քննարկվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կադաստրային գնահատման կարգի, ցածր գներով հողամասերի վաճառքների կասեցման, աճուրդների մեկնարկային գների սահմանման ընթացակարգի վերանայման, հողամասերի նպատակային նշանակության փոփոխության պահին կադաստրային արժեքների առկա տարբերությունները համապատասխան համայնքների բյուջեներ մուտքագրման գործընթացի վերլուծության և մի շարք այլ հարցեր։
Այսօր ավելի դետալային քննարկվել են նախորդ նիստում առանձնացված խնդիրների լուծման երկու տարբերակները, որոնք առաջիկայում կորոշակիացվեն և կներկայացվեն վարչապետի հաստատմանը։