Հասարակություն

Խթանում են նոր տրանսպորտային միջոցների ձեռքբերումը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդ փոփոխության, Կառավարությունը կկարողանա հաստատել աջակցության ծրագիր՝ ուղղված ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի ոլորտներում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացմանը: Ծրագրի նպատակն է խթանել նոր տրանսպորտային միջոցների ձեռքբերումը և տրանսպորտային ծավալների ընդլայնումը:

ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ նախարարությունն այժմ աշխատում է մեխանիզմների մշակման վրա՝ տրանսպորտային պարկը թարմացնելու և օդային տրանսպորտի ոլորտում ուղևորափոխադրումների ծավալներն ավելացնելու համար նախատեսված աջակցության ծրագրեր իրականացնելու նպատակով: