Հասարակություն

ԵՄ առաքելությունն ավելացրել է գիշերային պարեկությունը սահմանի երկայնքով

Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը մարտ ամսից ավելացրել է գիշերային պարեկության թիվը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ գիշերային անվտանգությունը բարելավելու և հնարավոր լարվածությունը թուլացնելու նպատակով:

Այդ մասին հայտնում են Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից։

«Մեր դիտորդները ամեն ժամ հավատարիմ են մնում շարունակական ներկայությունն օր ու գիշեր ապահովելուն»,- նշված է տարածված գրառման մեջ: