Հասարակություն

Այս տարի զոհերով կամ վիրավորներով 988 ՃՏՊ է եղել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում զոհերով կամ վիրավորներով 988 է ՃՏՊ է գրանցվել․ զոհվել է 60, վիրավորվել՝ 1391 մարդ։

2024թ․ տեղի է ունեցել 4314 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 333, վիրավորվել՝ 6116-ը։

«Այսինքն, եթե կոպիտ վիճակագրությամբ ասենք, կստացվի, որ 10 տարվա ընթացքում խաղաղ պայմաններում 3 մլն բնակչություն ունեցող երկրում լինում է 3600-ից ավելի զոհ, մոտ 70 հազար վիրավոր, որից 2–3 հազարը ձեռք են բերում ցմահ հաշմանդամություն»,- ասել է նա։ 

Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանը ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի ցուցանիշներով, բնակչության շնչին ընկնող հաշվով, աշխարհի երկրների ցանկում միջին դիրք ունի։