Հասարակություն

Հակոբ Ասլանյանի հետ վիճաբանած երիտասարդը ճանաչվեց մեղավոր

Դատարանը հրապարակել է 2024թ. ապրիլի 15-ին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղայինում վիճաբանության մեջ մտած Սամվել Վարդանյանի վերդիկտը՝ նրան երկու դրվագներից մեկով մեղավոր ճանաչելով, մյուսով՝ անմեղ։

Վերդիկտի հրապարակումից հետո դատարանը ցանկացավ անցնել լրացուցիչ դատալսումների, սակայն պաշտպանական կողմը դրանց պատրաստվելու համար 3 օր ժամանակ խնդրեց:

Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 14-ին՝ ժամը 17:00-ին:

Անդրադառնալով վերդիկտին, պատգամավոր Հակոբ Ասլանյանն ասել է. «Դա դատավորն է որոշում։ Ես կարծում եմ՝ դատարանն օրենքի սահմաններում ճիշտ որոշում է կայացնելու»։