ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան դեպքից 3 ամիս անց ՀՀ քննչական կոմիտեն ստացել է նշանակված փորձաքննությունների եզրակացության պատասխանը։ Այս մասին Radar Armenia-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։
Հիմնավորվել է, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը դեպքի օրը որևէ ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործած չի եղել։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, ինչի հետևանքով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը մահացել է։