Հասարակություն

Դատարանը փոխել է Արսեն Կարոյանի խափանման միջոցը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին  Radar Armenia-ին հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից։ 

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Կարոյանի նկատմամբ գրավը և վարչական հսկողությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը և որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին Արսեն Կարոյանը կաշառքի գործով ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել։ 

Ավելի վաղ՝ փետրվարի 5-ին, նույն գործով այլ անձինք էին ձերբակալվել: