Հասարակություն

«Նախագծով նախատեսվում է հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը հետաձգել»

ԱԺ ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․

«Շրջանառության մեջ եմ դրել նախագիծ, որով նախատեսվում է ֆիզիկական անձնանց եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը հետաձգել։

Մասնավորապես, մայիսի 1-փոխարեն այս տարի լրացնողները (2024 թվականի եկամուտների համար) հայտարարագիր կարող են ներկայացնել մինչեւ նոյեմբերի 1-ը։

Հաջորդ տարի լրացնողները (2025 թվականի եկամուտների համար) հայտարարագիր կարող են ներկայացնել մարտի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ը։

Հաջորդ տարիների համար հայտարարագրի ներկայացման ժամկետ կսահմանվի մարտի 2-ից մինչեւ հուլիսի 1-ը։

Հաշվի թեմայի հնչեղությունն ու վերջնաժամկետների հետ կապված հարցերը՝ տեղեկացնեմ, որ նախագիծը արտահերթ նիստով եւ արագացված ընթացակարգով կընդունենք մինչև այս ամսվա վերջ։

Մնացածը մանրամասները կներկայացնենք նիստի ընթացքում»։