Ապրիլի 5-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները տեղեկություններ են ստացել, որ 21-ամյա մի քաղաքացի ապօրինի պահում և կրում է զենք։ Նույն օրը տղամարդը հայտնաբերվել է Երևանի Բաբաջանյան փողոցում, ձերբակալվել և ներկայացվել Մալաթիայի բաժին։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված 4 փամփուշտով ու ևս 4 փամփուշտ։
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։