Հասարակություն

Հայաստանը՝ ճամփորդական քարտեզի վրա

ՀՀ զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ աշխարհահռչակ Eurowings ճամփորդական ամսագիրը հրապարակել է հոդված Հայաստանի մասին՝ ներկայացնելով ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ կառուցվող 1,000 կմ երկարությամբ արշավների համար նախատեսված նոր ուղին, որն անցնում է 108 գյուղերի միջով և իրականացվում է HIKE Armenia կազմակերպության շնորհիվ։

Ամսագիրը հասանելի է Eurowings ավիաընկերության բոլոր թռիչքների ժամանակ մինչև ապրիլ ամսվա ավարտ։

Լրագրողը հաղթահարել է այս անհավանական ճանապարհը՝ լեռնագնաց Շուշան Ռուբենյանի ուղեկցությամբ՝ լիովին զգալով Հայաստանի անզուգական բնությունն ու հարուստ մշակույթը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: