Հասարակություն

Զաքյան փողոցում ավտոմեքենա է այրվել

Ապրիլի 7-ին, ժամը 19։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքյան փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։47-ին, մարվել՝ 20։02-ին։ Այրվել է «Kia» մակնիշի ավտոմեքենա։