Հասարակություն

«Անձը կկանգնի սարքի դիմաց, մատնահետքն ու լուսանկարը տեղում  կիրականացվեն». Նելլի Դավթյան

«Անձը կկանգնի սարքի դիմաց, մատնահետքն ու լուսանկարը տեղում  կիրականացվեն». Նելլի Դավթյան

2026 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում արդեն ներդրված կլինի կենսաչափական անձնագրերի համակարգը։ Այս մասին այսօր «Արմենպրեսում» ասել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը:

Նրա խոսքով՝ միջին և խոշոր գրասենյակներում կիրառվելու է «բոլորը՝ մեկում» սկզբունքը՝ լուսանկար, մատնահետք.

«Մեկ սարք է, որի դիմաց անձը կանգնում է, և մատնահետքն ու լուսանկարը տեղում իրականացվում են։ Լինելու են արագացված ու ճկուն ծառայություններ»,- մանրամասնել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական