Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Վանաձոր» բժշկական կենտրոնում ներկա գտնվելով սքրինինգային ծրագրի մեկնարկին` նշել է.
«Ապրիլյոթյան մեծարման խոսքեր հղելուց բացի պետության առաքելությունն է դրանց համահունչ քայլեր կատարել` պահպանելու կնոջ առողջությունն ու բարելավելու նրանց կյանքի որակը: Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգը մարզաբնակ կանանց պետական պատվերի շրջանակներում հասանելի դարձնելը դրա լավ օրինակն է:
Այսուհետ Լոռու մարզի 45- 68 տարեկան կանայք, որոնք այս խմբերից որևէ մեկի շահառու են, կրծքագեղձի սքրինինգը և դրան հաջորդող ամբողջ շղթան կապահովվի պետական պատվերի միջոցով:
• Առաջինից երրորդ կարգի հաշմանդամ
• Սոցփաթեթի շահառու
• Ունեն սոցիալական խումբ
• Ընտանիքի անդամն այդ պահին գտնվում է զինվորական ծառայության մեջ
Առողջապահության նախարարության այս ծրագիրը ներդրվելու է բոլոր մարզերում:
Մինչ ծրագրի ներդրումը նախ տվյալ բժշկական կենտրոնը ստանում է հավաստագիր, համալրվում են համապատասխան սարքավորումներով, մասնագետներն անցնում են վերապատրաստում:
Այս ծրագրի հիմքում կրծքագեղձի պիլոտային ծրագիրն է ու դրա հաջող ընթացքը:
Պիլոտային ծրագրով շարժական մամոգրաֆի միջոցով 4 մարզերում արդեն 34 000 կին է հետազոտվել: