Հասարակություն

«Վարչապետի ինքնազգացողությունը վատանալու մասին լուրը սուտ է». խոսնակ

Վարչապետի ինքնազգացողությունը վատանալու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ 

«Վարչապետ Փաշինյանը ամեն տարի անցնում է հերթական բուժզննում։ Նախորդ շաբաթ իրականացվել է հերթական բուժզննումը։ Վարչապետը առողջ է, աշխատել է և շարունակում է աշխատել իր լիարժեք կարգացուցակով»,- ասաց Բաղդասարյանը։

Նշենք, որ մամուլում տեղեկություն է տարածվել, որ անցյալ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը վատացել է, և նա Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնում երկար ժամանակ բուժզննում է անցել։