Ապրիլի 6-ին, 00։35-ի սահմաններում ՆԳՆ-ն ահազանգ է ստացել, որ Բաբայան փողոցի տներից մեկում անվտանգության համակարգ է միացել։ Այս մասին Radar Armenia-ին տեղեկացրին ՆԳՆ լրատվության բաժնից։
«ՆԳ նախարարության աշխատակիցները մեկնել են դեպքի վայր․ պարզվել է, որ որևէ դեպք չի պատահել։ Տանտերերից մեկը հայտարարել է, որ, ճիշտ է, դուռը բաց է եղել, անվտանգության համակարգը միացել է, բայց որևէ մեկը մուտք չի գործել իրենց տարածք, գողություն չի կատարվել»,- հայտնեցին նախարարությունից։
Հիշեցնենք, որ «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել՝ հայտնելով, որ փորձել են թալանել իր տունը։ Նա շնորհակալություն էր հայտնել ՆԳՆ ոստիկանության աշխատողներին՝ օպերատիվ արձագանքի համար։