Հասարակություն

«Ահազանգ ստացա». քաղաքապետը հանձնարարեց լուծել խնդիրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում գրանցված կոյուղագծերի վթարների թիվը 579 է եղել, որոնցից 526-ը վերացվել են: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ ահազանգ է ստացել Նոր Նորքի 7-րդ զանգվածից. «Հունան Ավետիսյանի մերձակայքից դեպի «Բոնուս» սուպերմարկետի մերձակայք, ոնց որ կոյուղու խնդիր ունենք, վթար է»,- նշեց Ավինյանը` հանձնարարելով աշխատակիցներ ուղարկել և խնդիրը լուծել: