Հասարակություն

Թունավորման կասկածով Լոռիում ընտանիքի 4 անդամ հոսպիտալացվել է

Ապրիլի 4-ին Լոռու մարզում շմոլ գազի թունավորման կասկածով «Տաշիր» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 4 քաղաքացի, որոնցից 2-ը՝ անչափահաս։

Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին Radar Armenia-ին տեղեկացրին քննչական կոմիտեից։ 

Հիվանդանոց դիմած քաղաքացիները հետազոտվել ու դուրս են գրվել։