Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն՝ անդրադառնալով Սյունիքում կրակոցների վերաբերյալ ահազանգերին։
«Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ, նաև բազմիցս հայտարարել ենք, որ հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային, թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով։
Հավելեմ նաև, որ երբ լինում են թիրախային կրակոցներ, ինչպես, օրինակ, մարտի 31-ին՝ Սյունիքի Խնածախ գյուղի բնակելի տան ուղղությամբ, պաշտպանության նախարարությունն այդ մասին պատշաճ հաղորդում է: Պաշտպանական գերատեսչությունն ունի տեղեկատվական հստակ քաղաքականություն, որի հիմքում տարատեսակ հանգամանքներ, վերլուծություններ են»,- նշեց նա։