Հասարակություն

«Մենք նման ահաբեկիչ որակումներով նյութեր չենք հրապարակում». Սուրենյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Հարգելի հետևորդներ, եթե համացանցում կտեսնեք իմ նկարով և նման էքստրիմ վերնագրերով « դարի ցրտեր, դարի շոգեր, աննախադեպ, չլսված, չտեսնված եղանակ և այլն․․․» նյութեր, ուշադրություն մի դարձրեք, մենք նման ահաբեկիչ որակումներով նյութեր չենք հրապարակում»։