Հասարակություն

Մետրոյում 18-ամյա երիտասարդի մոտ էլեկտրահարող սարք է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահում մետաղորսիչով ստուգել, ապա սառը զենք պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Սիսիանի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կռփազենք և էլեկտրահարող սարք:

18-ամյա երիտասարդը նախապատրաստված փաստաթղթերի հետ ներկայացվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: