Հասարակություն

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում ապրիլի 8-ին, 10-12-ի առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-ի և 12-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։

Քամին հարավարևմտյան է՝ 3-6 մ/վ: Ապրիլի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին գիշերը կնվազի 8-10, ցերեկը 6-8 աստիճանով։

Երևանում ապրիլի 8-12-ն սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-ին և 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։