Հասարակություն

Երևանում տղամարդը հրկիզել է քրոջ դստեր մեքենան

Երեւանում ապրիլի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ֆուչիկի 21 հասցեի մոտ Շիրակի մարզի բնակիչ 61-ամյա Սերգեյ  Մ․-ն դիտավորությամբ դյուրավառ հեղուկը լցնելով իր քրոջ դստեր՝ Երևանի բնակիչ 39-ամյա Սուսաննա Ա․-ի «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա, հրկիզել է այն՝ պատճառելով 1 մլն դրամի վնաս:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները Սերգեյ Մ․-ին հայտնաբերել են Ֆուչիկի 21 հասցեի մոտից եւ գույքը դիտավորյալ վնասելու կամ ոչնչացնելու կասկածանքով ձերբակալել: