Հասարակություն

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին․ կան վիրավորներ

Կոտայքի մարզում այս գիշեր Նոր Գեղի գյուղից դեպի Բանավան թաղամաս տանող ճանապարհին «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Կոտայքի մարզի բնակիչներ 41-ամյա Ավետիք Ա․-ն և 34-ամյա Գևորգ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։