Հասարակություն

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Nissan Rogue»-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել

Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Արտաշատի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Ալիկ Թ․-ն իր վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված, տուֆ քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին, գրում է Shamshyan.com-ը։

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ալիկ Թ․-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։