ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․
Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։
Դրա առիթով բոլոր մարզերում և Երևանում մեր դպրոցների մասնակցությամբ ու նախաձեռնությամբ բազմաթիվ արշավներ, քննարկումներ ու այլ միջոցառումներ են լինելու։ Դեռ ուշ չի, որ մեր մյուս դպրոցներն էլ նախաձեռնեն ու միանան այս օրվան։
Օրվա առիթով մենք էլ քայլարշավ կիրականացնենք՝ այցելելով Դսեղ՝ Հովհաննես Թումանյանի թանգարան, որտեղից էլ կքայլենք դեպի Բարձրաքաշ վանական համալիր, որի վերականգնումը, ի դեպ, նախատեսված է պետական բյուջեով։