Հասարակություն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ներկա է գտնվել «STARMUS»-ի կողմից կազմակերպված միջոցառումներին

Ապրիլի 1-ին և 2-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ներկա է գտնվել Քենեդի կենտրոնում «STARMUS»-ի կողմից կազմակերպված միջոցառումներին։

Ապրիլի 2-ին տեղի է ունեցել «STARMUS VI» ֆիլմի ամերիկյան պրեմիերան: Նախքան ֆիլմի պրեմիերան «STARMUS» փառատոնի համահիմնադիրներ և «STARMUS VI» ֆիլմի պրոդյուսերներ Գարիկ Իսրայելյանը և Թոդ Միլլերը հանդես են եկել ամփոփ ելույթներով՝ ներկաներին ներկայացնելով «STARMUS» -ի անցած ճանապարհը:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա են գտնվել նաև հայ համայնքի ներկայացուցիչներ, հայտնում են դեսպանությունից։