Հասարակություն

Դատարանից վերադարձած կալանավորվածի մոտից հայտնաբերվել է բջջային հեռախոս

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն ապրիլի 2-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում, ըստ սահմանված կարգի, ամբողջական խուզարկության են ենթարկել դատարանից վերադարձված կալանավորված անձ Լ․Ա․-ին։ Վերջինիս գոտկատեղում պատրաստված թաքստոցից ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոս։ 

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։