ՀՀ ֆինանսների նախարարության մոտ խուլիագանություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ոստիկանություն է տեղափոխվել մի քաղաքացի. Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՆԳՆ-ից։ Դեպքը տեղի է ունեցել մարտի 31-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում։
Մեզ հայտնի դարձավ, որ նա հրել է նախարարության դուռը, պահանջել բացել, ապա՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակություն նկատմամբ և խոչնդոտելով ոստիկանության բնականոն ծառայությունը։
Նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե։