Քննչական կոմիտեից Radar Armenia-ին մանրամասներ հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարության մոտ տեղի ունեցած միջադեպերից։
«Անձը ՀՀ ֆինանսների նախարարության մուտքի դռան դիմաց կատարել է խուլիգանություն: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը»,-հայտնել են ՔԿ-ից:
Հիշեցնենք, որ քաղաքացին մարտի 31-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, հրել էր նախարարության դուռը, պահանջել բացել, ապա՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակություն նկատմամբ և խոչնդոտել ոստիկանության բնականոն ծառայությունը։