Հասարակություն

«Չի բացառվում ամսվա վերջում արկտիկական ցուրտ հոսանքների ներխուժում». Սուրենյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլ ամիսն այս տարի կլինի տաք և բավարար տեղումներով, օդի ջերմաստիճանն էլ 1-2 աստիճանով նորմայից բարձր կլինի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՇՄ նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։

«Հիմնականում ապրիլին գերակշռելու են արևադարձային լայնություններից ներթափանցող հոսանքները, բայց չի բացառվում, որ հատկապես ամսվա վերջում՝ առանձին օրերի, արկտիկական ցուրտ հոսանքներ ներխուժեն»։

Սուրենյանի խոսքով՝ քանի որ ապրիլին տեղումների քանակի նորման բարձր է, ակնկալվում է, որ ապրիլին լինեն բավականաչափ տեղումներ։

Սուրենյանը նաև ներկայացրեց ամսվա սպասվող առավելագույն և նվազագույն ջերմաստիճանները։

Մանրամասները՝ տեսանյութում