ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ապրիլի 1-ից ընդլայնվել է ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգային ծրագիրը` ներառելով ՀՀ մարզերը:
Մինչ այս, պիլոտային ծրագիրը ներդրվել էր Երևանում:
Մեկնարկից ի վեր` իրականացվել է 20852 նորածնի ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգի հետազոտություն:
Յուրաքանչյուր սքրինինգ ուղղված է նորածնային շրջանում չդրսևորվող, բայց հետագա կյանքի որակին ու առողջության վրա զգալի ազդեցություն ունեցող վիճակների վաղ հայտնաբերմանն ու բուժմանը։
Բնածին մակերիկամային հիպերպլազիայի կամ որ նույնն է` ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգը թույլ կտա մինչև կլինիկական դրսևորումները հայտանաբերել հիվանդությունն ու կանխել դրա զագացումը` խուսափելով մահվան ելքերից, առավելապես տղաների շրջանում:
Այս սքրինինգը աղջիկների մոտ թույլ կտա կանխարգելել հիպոնատրիեմիան, որը, երկարաժամկետ կտրվածքով, հանգեցնում է մտավոր զարգացման հապաղման:
Հիվանդության վաղ հայտնաբերումը, բուժծառայությունների ընդլայնումը և հասանելիության ապահովումը մեզ համար առաջնահերթություն է: